Auto Plus Magazine

  • Հայ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ՄԱՍ 6. ՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆ
12 Ապրիլ 2013

6. Մեքենայի անվտանգության համակարգերը թույլ են տալիս ինձ վարել հոգնած վիճակում, քանի որ դրանց առկայությունը նվազեցնում է բախման հավանականությունը

Սխալ է. Վարորդի հոգնածությունը և գլխապտույտը նվազեցնում են անվտանգության նորագույն համակարգի արդյունավետությունը և վտանգում են վարորդի և երթևեկության այլ մասնակիցների առողջությունը:

Չնայած դրան, կանադացիների 20%-ը հայտնել են, որ իրենք կվարեն հոգնած վիճակում, եթե իրենց մեքենան համալրված լինի անվտանգության համակարգով: Վերը նշվածը ապացուցում է, որ վարորդներից շատերը չեն ընդունում, որ հոգնած և գլխապտույտով վարելը վտանգավոր է, և դրանք կարող են նվազեցնել մեքենայի անվտանգության համակարգի արդյունավետությունը:

Հոգնածությունն ու գլխապտույտը դանդաղեցնում են վարորդի ռեակցիան ճանապարհային պոտենցիալ վտանգներին, բարդ ճանապարհային հանգույցներին և այլ խոչընդոտներին: Վթարների ժամանակ որոշ անվտանգության համակարգեր պահանջում են վարորդից անմիջական գործողություններ, ինչպիսիք են արգելակումը և ղեկով աշխատելը: Ուշացված ռեակցիայի դեպքում, ավտոմեքենայի անվտանգության համակարգը չի ցուցաբերի նախատեսված պաշտպանիչ մակարդակը:

Ավելի լուրջ դեպքերում հոգնածությունն ու գլխապտույտը հավասարազոր են ալկոհոլ ընդունելուն: Հոգնած վարորդները վարելու ընթացքում ավելի շատ սխալներ են թույլ տալիս, ավելի վատ են վարում և ավելի վատ են կենտրոնանում ճանապարհային իրադրության վրա, քան զգոն վարորդները: Դուք միշտ պետք է հանգստացած և զգոն լինեք` մեքենա վարելու ժամանակ



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio